Ռուս երաժիշտ Բարեցկին խանութում արտասահմանյան արտադրության սմարթֆոններ ու պլանշետներ է կոտրել (տեսանյութ)
Լուսանկարը՝ krasview.ru-ի
Ռուս երգիչ Ստաս Բարեցկին Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում արտասահմանյան արտադրության մի քանի սարք է կոտրել, գրում է Газета-ն։
Նրա խոսքով՝ այդկերպ ինքը փորձում է խթանել հայրենական արտադրությունը։
«Ես եկա խանութ, խնդրեցի վաճառողին ինձ iPhone ցույց տալ, ես այն կոտրեցի, նա նաև Samsung պլանշետ ցույց տվեց, ես այն նույնպես կոտրեցի։ Իրականում ես նրանց հարցրի՝ ունե՞ն արդյոք ռուսական հեռախոսներ, սակայն նրանք այդպիսիք ընդհանրապես չեն վաճառում։ Բայց չէ՞ որ մեզ մոտ էլ են հեռախոսներ արտադրվում»,- ասել է երգիչը։
Նրա խոսքով՝ այդ ակցիան դեմ չէ գաջեթների օգտագործմանը, այլ ուղղված է նրան, որ պետք է պատրաստել սեփականը, սեփական գաջեթները։
Անձամբ երգիչն օգտագործում է «հին Nokia»։










