Դոնալդ Թրամփը պատասխանել է իր սանրվածքի մասին հարցին

11:47 • 28.08.15

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու հավանական թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփը պարզաբանել է իր գլխի մազերի ծագման հարցը, ինչն արդեն երկար ժամանակ հուզում էր իր մրցակիցներին ու մամուլին:

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, Հարավային Կարոլինա նահանգում ունեցած ելույթի ընթացքում նա երդվել է, որ իր գլխին իրական մազեր են աճում: Ապա նա հրավիրել է հանդիսատեսներից մեկին, որպեսզի անձամբ ստուգի այդ հանգամանքը: Կինը շոշափել է Թրամփի մազերն ու հաստատել է, որ դրանք իրական են:

 

Թրամփը նաև նշել է, որ մազերի լաք է օգտագործում՝ սանրվածքը պահպանելու համար:

 

Թրամփի մազերի հարցը բազմաթիվ մարդկանց էր հետաքրքրում: Անգամ The New York Times պարբերականը նյութ էր տեղադրել, որում խոսվում էր գործարարի սանրվածքի հարցում եղած կասկածների մասին։