Բրիտանացին Հյուսիսային Կորեայից ԱՄՆ 100 կգ թմրանյութ է տեղափոխել

13:32 • 28.08.15

Նյու Յորքի դատարանի առաջ կանգնած բրիտանացին իրեն մեղավոր է ճանաչել Հյուսիսային Կորեայից մաքսանենգ ճանապարհով 100 կգ մետամֆետամինի ներմուծման համար, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

46-ամյա Սքոթ Սթեմերսը Թաիլանդում ձերբակալված 5 ամերիկացիներից մեկն է։ Քննության տվյալներով՝ ձերբակալվածներից երկուսը Հոնկոնգի հանցավոր խմբավորումներից մեկի անդամ են, որը զբաղվում է ԿԺԴՀ-ից բերված թմրանյութերի վաճառքով։

 

Եվս երկու մարդ՝ բրիտանական հպատակությամբ, զբաղվել են թմրանյութը պահելով ու տեղափոխելով։

 

Սթեմերսին 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Ավելի վաղ մաքսանենգության հարցում իրենց մեղավոր են ճանաչել խմբի ևս 3 անդամ։

 

5-րդ կասկածյալը՝ 32-ամյա Ֆիլիպ Շեքելսը, դատարանի առաջ կկանգնի ավելի ուշ։