Դոմինիկայում 12 մարդ է զոհ գնացել «Էրիկա» փոթորիկին
Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը հայտարարել է, որ կղզում մոլեգնող «Էրիկա» արևադարձային փոթորիկը առնվազն 12 մարդու կյանք է խլել: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը` դեռևս 20 մարդ անհետ կորած է համարվում:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետը արտակարգ դրություն էր հայտարարել «Էրիկա» փոթորիկի պատճառով, որը ամերիկյան ափերին կարող է հասնել երկուշաբթի:










