Անսովոր միջուկով «ռումբի» պայթյունը՝ դանդաղեցված ռեժիմով (տեսանյութ)

14:17 • 29.08.15

Դանդաղեցված տեսանյութերի մասնագետներն անսովոր բաղադրությամբ ռումբ են պատրաստել և նկարահանել դրա պայթյունը։

 

The Slow Mo Guys թիմի էնտուզիաստներն այնուհետ տեսանյութը տեղադրել են YouTube-ում, որի դիտումների քանակն արդեն մոտենում է 2 միլիոնին, գրում է segodnya.ua-ն։

 

Թիմի անդամները ձեռքի տակ եղած նյութերով տարատեսակ փորձեր են իրականացնում, նկարահանում արդյունքը և տեսանյութը տեղադրում դանդաղեցված վերարտադրության ռեժիմում։

 

Այս անգամ տղաների ձեռքի տակ է հայտնվել 6.000 հատ սովորական լուցկի։ Երիտասարդները պոկել են դրանց փայտե «պոչերը», իսկ ծծումբով գլխիկները դրել բլենդերի մեջ, ինչից հետո այրել են այն: Արդյունքը՝ հատկապես slow motion ռեժիմով, տպավորիչ է ստացվել։