Օրեգոնում հոգևորականին մեղադրում են եկեղեցու զուգարանում գաղտնի տեսախցիկ տեղադրելու համար
ԱՄՆ Օրեգոն նահանգի իշխանությունները սկսել են որոնել կաթոլիկ հոգևորականին, որն անհետացել է եկեղեցու սանհանգույցում թաքնված տեսախցիկներ տեղադրելու գործով քննության ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, հայր Իսրայել Բյենին մեղադրում են անձնական կյանք ներխուժելու, փաստացի ապացույցները կեղծելու և ոստիկանությանը կեղծ հաղորդում տալու համար։
Տեսախցիկը, որը թաքնված է եղել էլեկտրաէներգիայի վարդակի տակ, հայտնաբերվել էր ապրիլի վերջին՝ Սուրբ Ֆրանցիսկոսի կաթոլիկ եկեղեցու տղամարդկանց զուգարանի մոտ։
Պորտլենդի եպիսկոպոսության մամուլի քարտուղարը հաղորդել է, որ Բյենին ներկայացված մեղադրանքն իրենց մոտ «շոկ, հիասթափություն ու դավաճանության զգացողություն» է առաջացրել։
Ներկայում տեղեկություն կա այն մասին, որ հոգևորականը, գուցե, թաքնվում է Ֆիլիպիններում։










