Չինաստանում գործարանի աշխատակիցները մահացել են, երբ փորձել են օգնել թափոններով տարայի մեջ ընկած իրենց գործընկերոջը

10:02 • 29.08.15

Չինաստանում թղթի գործարանում 6 մարդ է զոհվել՝ փորձելով օգնել գործընկերոջը, որն ընկել է թունավոր թափոններով լի տարայի մեջ։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, հարավ-արևելյան Հունան նահանգի պաշտոնյաները հաղորդել են, որ գործարանի 7 աշխատակիցներ մահացել են թունավորման հետևանքով։

 

Նշվում է, որ մարդիկ չափազանց երկար ժամանակ են մնացել մաքրման ընթացքում թղթի զանգվածում պարունակվող թունավոր նյութերի միջավայրում։