Շվեյցարացիները ցուցադրել են 200 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենաների վթարի հետևանքները (տեսանյութ)

23:07 • 29.08.15

Շվեյցարական Dynamic Test Center AG (DTC) կազմակերպությունը մի շարք փորձնական վթարներ է կազմակերպել` ցույց տալու համար, թե ինչ է տեղի ունենում մեքենայի հետ 200 կմ/ժամ արագությամբ ընթանալիս տեղի ունեցող ավտովթարների դեպքում:


Ինչպես գրում է Motor.ru-ն` փորձարկումների տեսահոլովակը YouTube-ում տեղադրել են կազմակերպիչները: Մեքենաները 200 կմ/ժամ արագության են հասնում բլուրից իջնելով, որից հետո բախվում են կանգնած մեքենային: 


Փորձարկման ժամանակ մանեկեններ չեն կիրառվել: Փորձի նպատակը մեծ արագությամբ ընթանալիս վթարի ժամանակ մեքենայի թափքի դեֆորմացման աստիճանը ցուցադրելն է եղել: