ԱՄՆ-ում բժշկին 1360 տարվա ազատազրկում է սպառնում՝ ցավազրկող դեղեր դուրս գրելու համար

14:00 • 29.08.15

Կալիֆոռնիայից բժիշկ Խուլիո Գաբրիել Դիազին մեղավոր են ճանաչել ցավազրկող միջոցների անօրինական դուրսգրման համար, տեղեկացնում է Reuters-ը։

 

2011 թվականի ընթացքում բժիշկը 1.7 մլն չափաբաժին ուժեղ ցավազրկող դեղերի դեղատոմսեր է դուրս գրել։

 

Դատախազության համաձայն՝ պարզվել է, որ կլինիկայի որոշ հիվանդներ թմրամոլ են եղել, իսկ մի քանիսը մահացել են գերդոզավորումից։

 

Նշվում է, որ քննության ընթացքում բժիշկներն ու դեղագետները հայտարարել են, թե երբեք չեն տեսել դեղերի և չափաբաժինների այնպիսի համադրություններ, ինչպես արել է 67-ամյա Դիազը։

 

Դատախազությունը Դիազին 79 կետով մեղադրանք է առաջադրել։ Նրան սպառնում է մինչև 1360 տարվա ազատազրկում, սակայն հավանաբար այդ թիվը կնվազեցվի։