Հրազդանում ավտոտնակում թաղված են գտել 80-ամյա կնոջ դի, կասկածվում է նրա որդին. լուսանկար. Shamshyan.com

15:43 • 29.08.15

Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 154 տանը պատկանող ավտոտնակում այսօր ոստիկաններն ու քննիչները հողի մեջ թաղված հայտնաբերել են տանտիրուհու՝ 80-ամյա Արաքսյա Հարությունյանի դին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:


Վերջինս օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից: Կայքի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է նրա որդին՝ 54-ամյա Հայկազ Նազարյանը, ում երեկ՝ օգոստոսի 28-ին, տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
 

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։