Պոռնոդերասանուհու լուսանկարը հայտնվել է Թայվանի մետրոյի քարտերի վրա
Թայվանի մայրաքաղաք Թայբեյում մետրոյով երթևեկելու վճարման քարտերի վրա հայտնվել է պոռնոդերասանուհու լուսանկար, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Քարտերի վրայի լուսանկարը պոռնոգրաֆիկ բնույթի չէ։ Կերպարի տիրուհին՝ Յույ Հատանոն, հայտարարել է, թե ցանկացել է իր ներդրումն ունենալ հասարակության զարգացման գործում։
«Միայն այն պատճառով, որ ես պոռնոդերասանուհի եմ, արդյոք չե՞մ կարող երախտահատույց լինել իմ սիրելի Թայվանին»,- հայտարարել է նա։
Հասարակական կարծիքն այս հարցի շուրջ կիսվել է, իսկ լուսանկարի օգտագործումը՝ քննադատության ենթարկվել։
Թայբեյի քաղաքապետ Վեն-Յեն, մասնավորապես, հայտարարել է, թե չի հասկանում, թե ինչն է դրդել EasyCard տրանսպորտային ընկերությանը նման քայլի գնալ։
Հաղորդվում է, որ լուսանկարներից մեկն արդեն օգտագործվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերից մեկի շապիկին, ինչն ավելացրել է քննադատությունն ընկերության հասցեին։
Նշվում է նաև, որ քարտերի վաճառքից ստացված եկամուտի մի մասը կտրամադրվի բարեգործությանը։










