Վրաստանում զինված հարձակում է իրականացվել ՆԳ նախկին փոխնախարարի վրա. նա կոմայի մեջ է

12:42 • 29.08.15

Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա հայտնվել է կոմայի մեջ։

 

Վրաստանի դատախազությունից հաղորդել են, որ հանցագործները դարանակալել են Թբիլիսի-Տաբախմելա ճանապարհին և կրակ են բացել Գվազավայի ու նրան ուղեկցող ազգականի՝ Ռեզո Կալոմլեցավիի ուղղությամբ։ Վերջինս տեղում մահացել է։

 

Գվազավան գլխին ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքը։