Քուրդ զինյալներն Իրաքի հյուսիսում «Իսլամական պետությունից» 7 գյուղ են ազատագրել

09:34 • 29.08.15

Քրդական զորամիավորման՝ «փեշմերգայի» անդամներն Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից 7 գյուղ են ազատագրել, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

 

Նշվում է, որ քրդերն օգոստոսի 26-ից գործել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ և ազատագրել ավելի քան 200.000 ք/կմ տարածք։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԻՊ-ի գրոհայինները հնագույն տաճար են ոչնչացրել սիրիական Պալմիրա քաղաքում։