Կոբզոնն առաջարկել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները

12:29 • 29.08.15

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն առաջարկել է դադարեցնել Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է lenta.ru-ն։

 

Քաղաքական գործիչը հավելել է, որ Ռուսաստանի հետ կատակներ պետք չէ անել։ Այդկերպ նա մեկնաբանել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի մուտքի վիզայի հետ կապված իրավիճակը։

 

«ԱՄՆ-ն թույլ չտվեց Մատվիենկոյին։  Ինչ-որ հիմար պատժամիջոցներ են կիրառում»,- ասել է Կոբզոնը։

 

Նա նշել է, որ եթե երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվեն՝ անհրաժեշտ նվազագույն շփումները կարող են ապահովել հյուպատոսական խմբերը։

 

Մատվիենկոն, ով ընդգրկված է Վաշինգտոնի «սև ցուցակում», պետք է ռուսական պատվիրակության հետ մեկներ Նյու Յորք՝ Միջխորհրդարանական միության նիստին մասնակցելու։