Մոնակոյի իշխանն ու իշխանուհին իրենց երեխաների հետ՝ երկրում նշվող ավանդական տոնակատարությանը (լուսանկարներ)
Մոնակոյում արդեն 20 տարուց ավելի նշում են «Մոնեգասկերի պիկնիկ» տոնը, որը հրաժեշտ է ամառվան։
Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը և նրա կինը՝ իշխանուհի Շարլենը, նույնպես մասնակցել են Արքայադուստր Անտուանետի անվան զբոսայգում անցկացված միջոցառմանը՝ իրենց հետ բերելով 8-ամսական Ժակ Օնորե Ռենյեին և Գաբրիելա Թերեզա Մարիային, գրում է tatler.ru-ն։
Լուսանկարիչներին ու երկրի բնակիչներին փոքրիկները ներկայացել են ազգային կոստյումներով։

















