Nestle-ին մեղադրել են ստրուկների աշխատանքն օգտագործելու համար
Կալիֆոռնիայի 4 բնակիչներ հայց են ներկայացրել ընդդեմ շվեյցարական Nestle SA ընկերության՝ մեղադրելով, որ այն օգտագործում է ստրկական աշխատանքի արդյունքում ստեղծված մթերքը։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, հայցվորները նշում են, որ Nestle-ն ձուկ է ստանում թայվանական մատակարարից, որը ձուկը գնում է տեղի ձկնորսներից, որտեղ էլ, ենթադրաբար, ստրուկներ են աշխատում, ապա այն օգտագործում է Fancy Feast կատվի կերի արտադրության համար։
Նրանք նշում են, որ շվեյցարական սննդարդյունաբերության հսկան թաքցրել է այդ փաստը։
Ընկերության ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարել են, որ «ստրկական աշխատանքը տեղ չունի իրենց մատակարարումների շղթայում»։
Նրանք ընդգծել են, որ համագործակցում են Verite շահույթ չհետապնդող կազմակերպության հետ՝ բացահայտելու հարկադիր աշխատանքի դեպքերն ու Հարավ-արևելյան Ասիայում և, մասնավորապես, Թաիլանդում մարդու իրավունքների խախտումները։
Nestle-ն աշխարհի խոշորագույն սննդամթերք արտադրողն է։ Ընկերությանը պատկանում է ավելի քան 460 գործարան։ Այն ներառում է Nestle, Nescafe, KitKat, Gerber, Maggi և այլ բրենդներ։










