14-ամյա իրանցին ամուսնացել է 10-ամյա աղջկա հետ (լուսանկարներ)
Al - Arabiya-ն հայտնում է, որ իրանական սոցցանցերում իրարանցում են առաջացրել մանկահասակ մարդկանց ամուսնության նկարները:
Ըստ այդմ` Իրանում 14-ամյա տղան ամուսնացել է 10-ամյա աղջկա հետ, ինչը ամուսնության համար անթույլատրելի տարիք է այդ երկրում:
Իրանում տղամարդիկ կարող են ամուսնանալ 15, իսկ կանայք` ծնողների համաձայնությամբ` 13 տարեկանից:
Որոշ լուսանկարներում չափազանց երիտասարդ զույգը իրենց ընտանիքի մեծահասակ անդամների հետ է, ինչը արժանահավատություն է հաղորդում կատարվածին:
Բացի այդ, իրանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, միայն 2010-ին այդ երկրում 10-14 տարեկան 42.000 երեխա է ամուսնացել:
















