16-ամյա ամերիկուհին 10 ամիս շարունակ հարազատներին և ընկերներին հավատացրել է, որ եռյակի է սպասում

22:51 • 01.09.15

ԱՄՆ Միչիգան նահանգի 16-ամյա բնակչուհին ընտանիքին և ընկերներին 10 ամիս շարունակ հավատացրել է, որ հղի է և եռյակի է սպասում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` Դետրոյթի թաղամասերից մեկում բնակվող աղջիկը, ում անունը չի նշվում, օգտվել է fakeababy.com կայքի  հուշումներից իր շրջապատին խաբելու համար, ովքեր վերջինիս  շարունակ թանկարժեք նվերներ են տվել:

Աղջիկը հղիության տպավորություն ստեղծելու համար կեղծ «փոր» է ձեռք բերել 149 դոլարով, ինչպես նաև այլ կեղծ պարագաներ, օրինակ` ուլտրաձայնային հետազոտության նկարներ, որոնք տեսնելով՝ Facebook-ի օգտատեր եռյակ ունեցող մայրիկներից մեկը հասկացել է, որ դրանք կեղծ են:

Աղջիկը քննիչներին պատմել է, որ երեխային կորցրել է 6 շաբաթականում, վախեցած է եղել և չի իմացել` ինչ անել: