Վատիկանը թույլ չի տալիս տրանսսեքսուալներին կնքահայր ու կնքամայր դառնալ
Վատիկանն իսպանացի քահանային տեղեկացրել է, որ տրանսսեքսուալները չեն կարող կնքահայր և կնքամայր դառնալ: Reuters-ի հաղորդմամբ` Վատիկանից իր հարցմանն ի պատասխան տեղեկացվել է քահանա Ռաֆայել Սորնոս Վոյը Կադիսից:
«Տրանսսեքսուալները հրապարակավ այնպիսի վարքագիծ են ցուցադրում, որը բնորոշ չէ բարոյական պահանջին», - նշվում է Վատիկանից ստացված նամակում:
Քահանայի խոսքով` Ֆրանցիսկոս պապը բազմիցս ընդգծել է, որ եկեղեցու տեսակետից նման պահվածքը հակասում է մարդկային բնույթին:
Իսպանացի քահանան հարցում էր կատարել տեղի բնակչության շրջանում անհասկանալի իրավիճակը հարթելու համար, երբ տրանսսեքսուալը ցանկացել էր դառալ իր զարմիկի կնքահայրը:










