Ռուսաստանում հարսանեկան ոստիկանություն է ստեղծվել
Ադիգեայի ՆԳՆ-ն ստեղծել է հատուկ միավորում, որը պետք է վերահսկի հարսանեկան ավտոշարասյուներին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հարսանեկան ոստիկանության ստեղծումը կօգնի վերահսկել հարսանքավորների` հաճախ բուռն ուրախությունը:
Այս ոստիկանության միավորումում այժմ 40 հոգի կա: Նրանք վերահսկելու են հարսանեկան ավտոշարասյուների` նախապես ֆիքսված երթուղիները, վերահսկողություն են իրականացնելու զբոսայգիներում, հուշարձանների մոտ: Նորապսակների տեղաշարժին հետևելու են նաև երկնքից աերոստատի միջոցով:
ՆԳՆ-ից խոստացել են, որ այս ոստիկանները «բարեհամբույր» կլինեն: Նման ոստիկանության ստեղծելու գաղափար է առաջացել այն բանից հետո, ինչ հաճախակիացել են հարսանիքների ժամանակ արվող կրակոցները:










