Ալյասկայի բնակչուհին առևանգել է ոստիկանական մեքենան` փախցնելով ձերբակալված ամուսնուն

23:32 • 07.09.15

Ալյասկայի բնակիչ Էմբեր Ուոթֆորդը առևանգել է ոստիկանական մեքենան, որում գտնվելիս է եղել նրա ձերբակալված ամուսինը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով New York Daily News-ին, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: 28-ամյա կնոջ ձեռնաշղթայված ամուսինը` Ջոշուան, նստած է եղել մեքենայի հետևի նստելատեղին:  Իսկ  նրան ձերբակալած ոստիկանը տարվել է զրույցով  անցնող մեքենայի վարորդի հետ:

Այդ պահին մեքենայի կողքին կանգնած Էմբերը նստել է մեքենայի  ղեկին և հեռացել անհայտ ուղղությամբ:

Նրանց փնտրող ոստիկանները նույն օրը հայտնաբերել են միայն դատարկ մեքենան: Իսկ Ուոթֆորդներին հայտնաբերել հաջողվել է օրեր անց: Նրանց ձերբակալել են մեքենա առևանգելու և ոստիկաններին դիմադրելու համար: