Լոնդոնում աճուրդի կհանվի Hope Spinel 50 կարատանոց կրծքազարդը
Լոնդոնյան Bonhams աճուրդի տունը սեպտեմբերի 24-ին վաճառքի կհանի Hope Spinel կոչվող կրծքազարդը:
Ինչպես հայտնում է The Huffington Post-ը` կանացի կրծքազարդը, որը աշխարհի խոշորագույն հավաքածուներից մեկի մաս է կազմում, վերջին 98 տարվա ընթացքում առաջին անգամ վաճառքի կներկայացվի: Վարդագույն զարդը պատված է ոսկյա և արծաթյա շրջանակով և կշռում է 50.13 կարատ: Զարդի մոտավոր արժեքը կազմում է 240-310 000 դոլար:
Hope Spinel սկզբնապես պատկանել է բրիտանացի արիստոկրատ Հենրի Հոուփին: Նրա հավաքածուն ներառել է հարյուրավոր ադամանդներ, որոնց թվում` հայտնի է 45.52 կարատ քաշով, այսպես կոչված` «Հոուփի ադամանդը», որն այժմ գտնվում է Վաշինգտոնի պատմության թանգարանում:










