Չնայած խփած գոլին, Ազարը վատագույնն էր խաղադաշտում. Վիլմոտս

22:30 • 07.09.15

 Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Կիպրոս ընտրանու նկատմամբ արտագնա հաղթանակից (1:0) հետո քննադատել է  խաղի միակ գոլը հեղինակած Էդեն Ազարին:

 

«Նա այսօր վատագույնն էր խաղադաշտում: Ես նույնիսկ մտածում էի նրան փոխարինելու մասին, բայց խաղավերջերում նա միշտ «կրակում» է: Այդպես էր նաև ԱԱ-2014-ի ժամանակ:

 

Ես Ազարից ավելին եմ սպասում, բայց մրցաշրջանի ընթացքում նա դեռ կավելացնի»,- հայտարարել է բելգիացի մասնագետը: