Ամերիկյան օդուժը սխալմամբ 11 աֆղանստանցի ոստիկանի է սպանել
Առնվազն 11 աֆղանստանցի ոստիկան է զոհվել ամերիկյան օդուժի իրականացրած ավիահարվածների հետևանքով, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ The Wall Street Journal-ին հղումով:
Հարվածը հասցվել է կիրակի առավոտյան՝ երկրի հարավային մասում գտնվող թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանմանը։
Ընդհանուր առմամբ, խմբում եղել է 30 աշխատակից, մի մասը վիրավորվել է:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ միջադեպի պատճառն աֆղանական և ամերիկյան զինված ուժերի ոչ բավարար համակարգվածությունն է։
Մինչ երկուշաբթի չի հաջողվել պարզել հարվածի տակ ընկած ստորաբաժանման գտնվելու ճշգրիտ վայրը։










