ԱՄՆ-ն խնդրել է Հունաստանին փակել օդային տարածքը Ռուսաստանի համար
Միացյալ Նահանգների իշխանությունները դիմել են Հունաստանին` խնդրելով, որ երկիրը ոչ մի դեպքում չտրամադրի իր օդային տարածքը Ռուսաստանին` դեպի Սիրիա թռիչքների իրականացման համար:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ներկայում ուսումնասիրում է Վաշինգտոնի խնդրանքը: Մինչդեռ Կրեմլի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պետական մակարդակով չի արձագանքի, քանի դեռ պաշտոնական Աթենքից օդային տարածքի տրամադրման վերաբերյալ վերջնական պատասխան չի ստացվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վաշինգտոնի խնդրանքը հնչել է, երբ ապացույցներ են հայտնվել առ այն, որ ռուսական զորքերը կռվում են Սիրիայում` աջակցելով նախագահ Բաշար ալ-Ասադին։










