ԻՊ-ը գրավել է Ասադի կողմից վերահսկվող վերջին նավթահանքը

11:02 • 08.09.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց հսկողության տակ են առել Սիրիայի կառավարությանը պատկանած վերջին՝ «Ջազալ» նավթահանքը։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ահաբեկիչներին հաջողվել է գրավել նավթահորը` Սիրիայի կառավարական զորքերի հետ Հոմսի արևելքում տեղի ունեցած բախումների ժամանակ։

 

«Ջազալի» անցումն «Իսլամական պետությանը» հաստատել են նաև Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի ներկայացուցիչները։