Գարեջրի փառատոնին ընդառաջ գերմանացի ֆոտոմոդելը էրոտիկ ֆոտոսեսիա է արել Բեռլինի կենտրոնում (լուսանկարներ)
31-ամյա գերմանացի ֆոտոմոդել Միքաելա Շեֆերը «սադրիչ» ֆոտոսեսիա է արել Բեռլինի կենտրոնում` Բրանդենբուրգի դարպասի առաջ:
Promiflash.de-ն հայտնում է, որ ֆոտոսեսիան արվել է Օքթոբերֆեսթին` Գեմանիայի գլխավոր գարեջրի փառատոնին ընդառաջ: Երկարոտն շիկահերը հանդես է եկել գրեթե մերկ և գարեջրի բուտաֆորիկ բաժակով, ապա` հսկայական նրբերշիկով: Լուսանկարները հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայքում` հղումով:
Ֆոտոսեսիային «միացել են» Բեռլինի պատմական վայրերը դիտող զբոսաշրջիկները: Տասնյակ տուրիստներ սկսել են լուսանկարել լուսանկարվող մոդելին:
Շեֆերը հայտնի է տարբեր առիթներով իր էրոտիկ ֆոտոսեսիաներով, որ ամեն անգամ նա նվիրում է այն կամ այն իրադարձությանը:










