Մոլդովայի նախագահը հրաժարվել է հրաժարական տալ ցուցարարների պահանջով
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հրաժարական չի տա, ինչպես դա պահանջում են Քիշնևի կենտրոնում հավաքված ցուցարարները: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Իոն Պեդուրարուն, գրում է korrespondent.net-ը:
«Այդ պահանջը ծնվել է ցուցարարների մոտ մի գիշերվա ընթացքում և դարձել այդ բողոքի ցույցի լեյտմոտիվը: Բայց ներկայիս պայմաններում նախագահի հրաժարականը չի բխում երկրի շահերից, Տիմոֆտին հրաժարական չի տա»,- հայտարարել է Պեդուրարուն:
Նրա խոսքով՝ նախագահը մտածում է Մեծ ազգային ժողովի հրապարակ դուրս գալու ցուցարարների առաջարկի վերաբերյալ: «Այդ որոշումը չի կայացվում մեկ ժամում: Նա այդ հարցի շուրջ ավելի ուշ կարտահայտվի»,- ասել է Պեդուրարուն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ից Քիշնևում բազհամազարանոց բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը, կառավարության ցրում և արտահերթ և արդար խորհրդարանական ընտրությունների կայացում: Բացի այդ, ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ներգրավված են 1 միլիարդ դոլար երկրի բանկային համակարգից գողանալու մեջ։










