ԻՊ-ի գրոհայինները 127 երեխա են առևանգել Իրաքի Մոսուլ քաղաքում

11:14 • 08.09.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 127 երեխա են առևանգել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում, գրում է РИА Новости-ն:

 

«Խմբավորումը 11-ից 15 տարեկան 127 երեխա է առևանգել վերջին մի քանի օրերի ընթացքում: Երեխաներին ուղարկում են հատուկ ճամբարներ, որտեղ նրանց սովորեցնում են՝ ինչպես վարվել զենքի հետ և ահաբեկչական հարձակումներ իրականացնել»,- հայտարարել է Մոսուլում Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության բաժնի ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին:

 

Նրա խոսքով՝ գրոհայինները երեխաներից մահապարտներ են պատրաստում:

 

Մամուզինին հավելել է, որ երեխաներից մեկի հայրը երկու ահաբեկչի է սպանել՝ փորձելով կանխել առևանգումը։