Նազարբաևը կոչ է արել հրաժարվել արևմտյան ապրանքներից

08:53 • 08.09.15

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել համաքաղաքացիներին հրաժարվել արևմտյան ապրանքներից, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Նազարբաևի խոսքով՝ Ղազախստանում արտադրվում է ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի համար:

 

«Ամենակարևորն այն է, որ ունենք ուտելու բան։ Եվ անգամ խմելու բան: Կա հագուստ, տունը ջեռուցելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Մենք ունենք ամենակարևոր, ամենաանհրաժեշտ բաները»,- նշել է նա:

 

«Մնացած ամեն ինչ, օրինակ՝ արևմտյան հագուստը, կարելի է առանց դրա էլ ապրել: Ճիշտ չէ՞: Առանց ֆուա-գրայի, բանանների, որոնք ընդհանրապես վնասակար են մեզ համար: Առանց ամենալավ, հսկայական Land Cruiser-ների նույնպես կարելի է ապրել: Առանց այդ ամենի կարելի է ապրել: Կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ մեր երկրում կա»,- ասել է Ղազախստանի նախագահը։