ԱՄՆ-ում վիրավորվել է Նյու Յորքի քաղաքապետի օգնականը. կա նաև զոհ
Լուսանկարը՝ Reuters-ի
Անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել Նյու Յորքում՝ Աշխատանքի օրվան նվիրված շքերթի մեկնարկից առաջ, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Հրաձգության հետևանքով սպանվել է Empire State Development պետական ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Քերի Գաբայն ու վիրավորվել է Նյու Յորքի քաղաքապետի օգնական Էնդրյու Քուոմոն։
Ոստիկանության վարկածով՝ փողոցում կրակել են հակամարտող հանցավոր խմբավորումները: 43-ամյա Գաբայը հայտնվել է փոխհրաձգության կիզակետում:










