Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են

11:23 • 08.09.15

Ստամբուլի ոստիկանությունը հատուկ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել։


Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 6 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար:


Նաև հաղորդվում է, որ հատուկ գործողություններ են անցկացվելու Թուրքիայի տարբեր քաղաքներում:

 

Մինչ այժմ Թուրքիայում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2.500 մարդ: