Թուրքիայում բախումների հետևանքով վնասվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին
Դիարբեքիրի Սուր շրջանում երկուշաբթի բախումներ են գրանցվել, որոնց ընթացքում սպանվել է երկու ոստիկան:
Ինչպես տեղեկացնում է Demokrat Haber թուրքական կայքը, դրանից հետո շրջանում պարետային ժամ է հայտարարվել:
Բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել: Բախումներից, սակայն, վնասներ են կրել նաև տարածքում գտնվող հայկական եկեղեցին և մի մզկիթ:
Հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտակայքում տեղակայված պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով եկեղեցու ապակիները կոտրվել են, հասցվել է նյութական վնաս։
Եկեղեցու ուղղությամբ նաև կրակոցներ են հնչել: Փամփուշտներից մեկը դիպել է եկեղեցու ցուցանակին։










