Ռուս նկարչուհին իր կրծքով նկարել է Պուտինին. (լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգում բնակվող նկարչուհի Իրինա Ռոմանովսկայան Ռուսաստանի տարբեր առաջնորդներին նկարում է` օգտագործելով սեփական կուրծքը:
Moscow Times-ի փոխանցմամբ` նկարչուհին հայտնել է, թե երկրի առաջնորդներին պատկերելիս գործի է դնում «հոգին ու մարմինը», մասնավորապես` կուրծքը:
Նկարչուհին չի բացահայտել կրծքով նկարելու «տեխնիկան», սակայն անկեղծացել է, թե դա շատ բարդ է:
Այդպես նա նկարել է ինչպես Պուտինի, այնպես էլ` վարչապետ Մեդվեդևին, պատգամավոր Ժիրինովսկուն, ֆուտբոլիստ Հալքին:
Ռոմանովսկայան հայտնել է, որ այդ աշխատանքները ցանկանում է հանձնել անձամբ Պուտինին ու Մեդվեդևին:













