Hermes նորաձևության տունը թևնոց է ներկայացրել` Փարիզի սիրո կողպեքների կամրջի պատվին

08:15 • 11.09.15

Աշխարհահռչակ ֆրանսիական Hermès նորաձևության տունը  որոշել է հարգանքի տուրք մատուցել փարիզյան Արվեստների կամրջին, որն այս տարի քաղաքային իշխանությունների հրահանգով դատարկվել է բոլոր կողպեքներից:

 

Ինչպես գրում է Le Parisien-ը`  նորաձևության տունը նոր թևնոցներ է թողարկել` սիրո կողպեքների ավանդույթի պատվին: Թևնոցը ներկայանում է վարդագույն և մոխրագույն օղակների տեսքով:


Նշվում է, որ կամրջից հանված կողպեքների ընդհանուր քաշը 45 տոննա էր կազմել:


Փարիզյան ոճով ստեղծված թևնոցի դիզայնը հեղինակել է նորաձևության տան  ստեղծագործական տնօրեն Պիեռ Արդին: