Էլիզաբեթ թագուհու «աշխատավարձը» և այլ անհայտ փաստեր նրա մասին
Inosmi.ru ռեսուրսը մեկ տասնյակ հետաքրքրական, քիչ հայտնի տեղեկություններ է հրապարակել Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհու մասին:
Ըստ այդմ` հայտնի է դարձել, որ Էլիզաբեթ թագուհին տարեկան ստանում է «աշխատավարձ», որը կազմում է 40 մլն ֆունտ: Թագավորական այս եկամտի աղբյուրը արքունիքի ներդրումներն են:
Դրանից բացի, Էլիզաբեթ թագուհին երիտասարդ տարիքում մեխանիկ վարորդի պատրաստություն է անցել, իր ռեկորդային գահակալության ընթացքում բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ է նվեր ստացել:
Այսօր թագավորական ընտանիքը գրանցված է Facebook և Twitter սոցցանցերում: Թագուհին երբեմն հաղորդագրություններ է թողնում, սակայն պետք չէ սպասել, թե նա «ընկերության առաջարկ» կուղարկի:
Ի դեպ, թագուհին նաև խմում է. նա նախընտրում է ջին ու դյուբոնե` լիմոնով ու շատ սառույցով:










