Տղամարդկանց մուտքն արգելվում է. քենիական գյուղում բացառապես միայն կանայք են բնակվում

23:39 • 11.09.15

Քենիայի Ումոջա գյուղն իրական վայր է, որտեղ տղամարդկանց մուտքը բառացիորեն արգելվում է: Oddity Central-ի ներկայացմամբ ` այդ բնակավայրը  մայրիշխանության կացարան է:


Գյուղը, որը  25 տարի առաջ հիմնել է Ռեբեկա Լոլոսոլին, ապահով ու անվտանգ ապաստարան է կանանց ու աղջիկների համար, ովքեր ցանկանում են փախչել ու ազատվել Քենիայի հյուսիսում ապրող Սամբուրու ժողովրդի հայրապետական հասարակության շահագործումից:


Ռեբեկան, ով Սամբուրու ցեղախմբի անդամ է, այժմ Ումոջա կանանց գյուղի գլխավոր մայրապետն է: Մանուկ տարիքում ականատես դառնալով կանանց նկատմամբ բռնություններին` Ռեբեկան տարիների ընթացքում որոշել է դուրս գալ այդ հասարակությունից, որտեղ կնոջ հանդեպ անթույլատրելի բռնություն է գործադրվում: