59-ամյա մոդելը բավականին պահանջված է նորաձևության աշխարհում

23:27 • 14.09.15

Oddity Central-ն անդրադարձել է գեղեցկուհի մոդել Յասմինա Ռոսիին, ով 59 տարեկանում կոտրում է նորաձևության աշխարհի կարծրատիպերը:

Անկախ իր տարիքից՝ ֆրանսուհին ներկայում էլ ամենապահանջված մոդելներից է և աշխատում է մի քանի միջազգային ապրանքանիշերի համար: Յասմինայի կարիերան նաև արտասովոր սկիզբ է ունեցել: Նա մուտք է գործել մոդելային աշխարհ 30-ին մոտ տարիքում, երբ շատ հայտնի մոդելներ «թոշակի են անցնում»:

Իր երիտասարդության գաղտնիքի մասին խոսելիս Յասմինան ասում է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա։ «Ես պարզապես միշտ կերել եմ բնական սնունդ»,-ասել է մոդելը: