«Միսս ԱՄՆ 2016» տիտղոսին արժանացել է Ջորջիան ներկայացնող ուսանողուհին

23:01 • 14.09.15

Աթլանտիկ Սիթիում անցկացված  «Միսս Ամերիկա 2016» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Ջորջիա նահանգը ներկայացնող ուսանողուհի  Բեթի Քենթրելը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` The Hollywood Life-ին հղումով, 21-ամյա Քենթրելը  պատրաստվում է դասախոս դառնալ և երաժշտություն դասավանդել: Մասնակիցների տաղանդների ցուցադրման ժամանակ ամերիկուհին օպերային արիա է կատարել:

ԱՄՆ-ի ամենագեղեցիկ բնակչի տիտղոսին արժանանալու համար պայքարում էր 52 մասնակից` ԱՄՆ 50 նահանգից, ինչպես նաև Կոլումբիա և Պուերտո Ռիկո դաշնային շրջանից։