Բուրկինա Ֆասոյում Նախագահին ձերբակալել է իր իսկ թիկնազորը
Բուրկինա Ֆասոյում նախագահական թիկնազորը ձերբակալել է երկրի ղեկավարի պաշտոնակատար Միշել Կաֆոնդոյին և կառավարության անդամներին, այդ թվում` վարչապետին:
Ինչպես հայտնում է BBC-ն նախագահն ու կառավարության անդամները ձերբակալվել են հենց կառավարության նիստի ժամանակ: Զինվորականները որևէ պահանջ չեն ներկայացրել:
Ավելի վաղ երկրի ժամանակավոր իշխանությունները կողմ են հանդես եկել նախագահական թիկնազորի լուծարմանը` այդ առաջարկը մեկնաբանելով թիկնազորի անդամների անկառավարելի լինելու հանգամանքով:
Հոկտեմբերին աֆրիկյան երկրում ընտրություններ են նշանակված, որոնց արդյունքում պետք է ընտրվի երկրի նախագահը:










