Մաքսիմ Գալկինը 7-ամյա դադարից հետո վերադառնում է ռուսական Առաջին ալիքի եթեր
Ռուս հաղորդավար Մաքսիմ Գալկինը վերադառնում է ռուսական Առաջին ալիքի եթեր՝ «Точь-в-точь» շոուի նոր սեզոնին մասնակցելու համար: Այդ մասին ТАСС-ին հաստատել են Առաջին ալիքի մամուլի ծառայությունից։
2008 թվականի սեպտեմբերին Մաքսիմ Գալկինը, ով Առաջին ալիքում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի հաղորդավարն էր, հայտարարել էր «Ռոսիա 1» տեղափոխվելու մասին։ Դրանից հետո Գալկինը յոթ տարի չի հայտնվել Առաջին ալիքի եթերում։
«Точь-в-точь» հայտնի շոուի նոր սեզոնը սկսվում է սեպտեմբերի 20-ին: «12 մասնակից արդեն փորձում են իրենց վոկալային հատվածները, աշխատում են շարժումների վրա, վերստեղծում են տեսահոլովակների մթնոլորտը և սովորում են իրենց հերոսների հանդերձանքներին»,- հայտնել են հեռուստաալիքից։
Մասնակիցների ելույթները գնահատելու են օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, դերասաններ Մաքսիմ Ավերինը, Գենադի Խազանովը, Լեոնիդ Յարմոլնիկը։










