Գերմանիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունն ավստրիական Զալցբուրգի հետ

17:07 • 16.09.15

Լուսանկարը՝ AFP Photo/Guenter Schiffmann-ի

 

Ավստրիայում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը Զալցբուրգի և Գերմանիայի միջև, հայտնում է BBC-ն՝ հղում անելով ավստրիական OeBB երկաթուղային ընկերությանը։


Որոշումը կայացվել է Գերմանիայի իշխանությունների կողմից։

 

Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր փախստականներ և ներգաղթյալներ են ժամանել Զալցբուրգ՝ Մյունխեն և Գերմանիայի այլ քաղաքներ մեկնելու ճանապարհին։

 

Աղբյուրը հայտնում է, որ Զալցբուրգի կայարանում այժմ գտնվում է մոտ 2.000 փախստական։ Հարյուրավոր մարդիկ լքել են կայարանը և Գերմանիա ուղևորվել ոտքով։