Հունգարիայի դատարանն առաջին անգամ ներգաղթյալին մեղավոր է ճանաչել սահմանը ապօրինի հատելու համար
Հունգարիայի դատարանն առաջին անգամ ներգաղթյալին մեղավոր է ճանաչել հունգարա-սերբական սահմանը ապօրինի հատելու համար, գրում է ТАСС-ը:
Իրաքի քաղաքացին կարտաքսվի և չի կարողանա վերադառնալ Հունգարիա մեկ տարվա ընթացքում: «Դա նշան է մյուս պոտենցյալ հանցագործներին, ովքեր չպետք է նման գործողություններ կատարեն»,- նշել է դատավորը: Ինչպես հաղորդվում է, տղամարդը անօրինական ձևով հատել է սահմանը երեքշաբթի օրը:
Հունգարիայում սեպտեմբերի 15-ին ուժի մեջ է մտել երկրի խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունների փաթեթը, որը խստացնում է ներգաղթի մասին և սահմանների պաշտպանության մասին օրենսդրությունը:
Հունգարիայի իշխանությունները հունիսի վերջին որոշել են սկսել Սերբիայի հետ սահմանին 175 կիլոմետր երկարությամբ փշալարերով դարպասի կառուցումը փախստականների հոսքը կանգնեցնելու համար: Դրա կառուցման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի սկիզբը:










