Հյուսիսային Կորեան արգելել է օտարերկրացիների մուտքը Facebook և YouTube երկրի տարածքում

17:55 • 16.09.15

Հյուսիսային Կորեայում այժմ արգելափակված է Facebook սոցիալական ցանցի և Youtube վիդեոհոսթինգի մուտքը օտարերկրացիների համար, հաղորդում է gazeta.ru-ն:

Այդ մասին տեղեկացրել է օտարերկրացիների համար կապի ծառայություններ տրամադրող ընկերությունը: Նշվում է, որ ըներության աշխատակիցները չեն տրամադրի Հյուսիսային Կորեայի կառավարության հասցեին «զրպարտող հաղորդագրություններ» և քննադատություն պարունակող ռեսուրսների հասանելիությունը: Այնուամենայնիվ, ընկերության ներկայացուցիչները չեն նշում, թե արդյո՞ք այդ միջոցները կրելու են ժամանակավոր, թե մշտական բնույթ:

Հյուսիսային Կորեայում արդեն գործում է կայքերի և ռեսուրսների «սև ցանկ», որոնց մուտքն արգելված է երկրի տարածքում գտնվող օտարերկրացիների համար: Այժմ դրանց է ավելացել Facebook-ը և YouTube-ը: