Նազարբաևը Պուտինին հրավիրել է Ղազախստան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Ղազախստան, գրում է gazeta.ru-ն։
«ԱՊՀ գագաթաժողովը կլինի հոկտեմբերի 15-ին, մենք առաջարկում ենք կամ առաջ, կամ հետո։ Մանրամասները կքննարկենք»,- ասել է Նազարբաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Լավ»,- համաձայնել է Պուտինը։
Սոչիում Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Պուտինը նաև պարգևատրել է Նազարբաևին Ալեքսանդր Նևսկի շքանշանով՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում և բազմապլանային ռուս-ղազախական համագործակցության զարգացման գործում ակտիվ ներդրման համար։










