Օդեսայի շրջանի դատախազ է նշանակվել վրաց նախկին պաշտոնյան
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Դավիդ Սաքվարելիձեն նշանակվել է Օդեսայի շրջանի գլխավոր դատախազի պաշտոնին։ Այդ մասին հայտնել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին՝ Սաքվարելիձեին պաշտոնապես ներկայացնելու ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։
«Այդ մարդը մեծ գործեր է արել Վրաստանում: Մենք եկել ենք այստեղ և հավատարմորեն կծառայենք այստեղ»,- հայտարարել է Սաակաշվիլին։
Միևնույն ժամանակ, Սաքվարելիձեն չի պատրաստվում հրաժարվել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, նա համատեղելու է երկու պաշտոնները։
Դավիդ Սաքվարելիձեն Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել 2015 թվականի փետրվարի 16-ին։
Նախկինում նա նույն պաշտոնն է զբաղեցրել Վրաստանում։










