ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի կողմից առաջնագիծ է այցելել (լուսանկարներ)

15:49 • 17.09.15

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության և քաղաքական հարցերով հանձնաժողովի՝ ԼՂ հակամարտության հարցով զեկուցող Ռոբերտ Վալտերն այցելել է շփման գիծ՝ Ադրբեջանի կողմից։

 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։



Զեկուցողը սեպտեմբերի 15-ին հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ ու առաջնագիծ այցելելու ցանկություն հայտնել։



Վալտերի ցանկությունը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, բավարարվել էր, և ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նա ուղղաթիռով մեկնել է առաջնագիծ։



Վալտերը եղել է մի քանի շրջաններում, հետաքրքրվել է զինծառայողների խնդիրներով։ Նա նաև հանդիպել է բնակիչների հետ:

Դիտարկումից հետո Վալտերը վերադարձել է Բաքու։