Չիլիում երկրաշարժից հետո Կալիֆոռնիայում և Հավայիներում ցունամիի վտանգ է հայտարարվել (լուսանկարներ)

11:18 • 17.09.15

Չիլիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո ԱՄՆ-ի Կալիֆոռնիա և Հավայի նահանգներում ցունամիի վտանգ է հայտարարված, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Ուժգին երկրաշարժը ցունամիի առաջացման պատճառ է դարձել, և համապատասխան նախազգուշացում է արվել Հավայի նահանգին, Ամերիկյան Սամոա շրջանին, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիայի առափնյա հատվածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախազգուշացման մեջ նշվում է, որ Հավայիներում «փոխվել է ջրի մակարդակը, և ուժգին ալիքները կարող են հասնել կղզիների առափնյա հատվածին»։ Նախազգուշացումը վերաբերում է հիմնականում լողորդներին, նավակներին ու առափնյա տարածքում գտնվողներին։ Սպառնալիքը կարող է տևել մի քանի ժամ:

 

Բացի այդ, նման իրավիճակ է հայտարարվել Լոս Անջելեսից 70 կմ հարավ-արևելքում գտնվող տարածքներում: Նրանց, ովքեր գտնվում են այդ շրջաններում, կոչ է արվում լքել լողափերը։

 

Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի ֆոտոշարքը՝ ըստ Daily Mail-ի

The huge earthquake made buildings sway in Chile's capital Santiago, where terrified residents were seen gathering in streets to avoid falling debris

Flooding: The first tsunami waves crash against the shore in Chile, with residents urged to flee to higher ground by the authorities

Damage: A Chilean firefighter walks next to wooden debris after a tsunami wave reached the shore in Concon, destroying homes in its path

A surfboard lays abandoned on top of what was once a roof as police patrol the town of Valparaiso, one of the worst-hit towns

Gathering: Thousands of people in Santiago took to the streets after the powerful earthquake struck not far away