Չիլիում երկրաշարժի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել. առաջացած ցունամիի վտանգը սպառնում է նաև ռուսական և ճապոնական ափերին (լուսանկարներ)

08:50 • 17.09.15

Չիլիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, մոտ 1 մլն մարդ տարհանվել է, հայտնել է երկրի ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Ալեույը։ Երկրի բնակչության ընդհանուր թիվը մոտ 17 մլն է, գրում է РИА Новости-ն։

 

«Մենք ցավում ենք 5 մարդու մահվան համար, տարհանվել է մոտ 1 մլն մարդ»,- ասել է փոխնախարարը։

 

Կոկիմբո քաղաքի շրջակայքում ավելի քան 185.000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Ընդ որում՝ զոհերից 3-ը մահացել են սրտի կաթվածի հետևանքով՝ աղետի պատճառով ունեցած սթրեսի հետևանքով, ևս 2-ը մահացել են տանիքի փլուզման և քարերի ընկնելու հետևանքով։

 

8.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել այս գիշեր։ Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ՝ 6.4, 7.0 և 6.5 մագնիտուդով։ Լողափի երկայնքով անցել են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ։

 

Չիլիում երկրաշարժից հետո ցունամիի վտանգը հինգշաբթի երեկոյան սպառնում է նաև ռուսական և ճապոնական ափերին, հայտնել է Ցունամիների նախազգուշացման մասին խաղաղօվկիանոսյան կենտրոնը։

Люди смотрят на океан после массовой эвакуации в Чили в связи с мощным землетрясением и предупреждением о цунами