Մեկ օրում մոտ 5.400 փախստական է ժամանել Խորվաթիա
Լուսանկարը՝ panteres.com-ի
Հունգարիայի իշխանությունների կողմից սահմանները փակելուց հետո մեկ օրում Խորվաթիա է ժամանել մոտ 5.400 փախստական, գրում է Газета-ն։
«Մենք կարող ենք լուծել հազարների, սակայն ոչ տասնյակ հազարների հարցը։ Եթե փախստականների թիվը շարունակի ավելանալ, մենք օգնություն կխնդրենք եվրոպական և ոչ եվրոպական երկրներից»,- նշել է երկրի արտաքին գործերի նախարար Վեսնա Պուսիչը։
Ներգաղթյալների հոսքի ավելացումը տեղի է ունեցել սահմանները փակելուց հետո նրանց երթուղու փոփոխության հետևանքով։ Խորվաթիայի իշխանությունները ժամանող փախստականներին գրանցելուց հետո հասարակական տրանսպորտով տեղափոխում են Զագրեբ, որտեղ ժամանակավոր կացարաններ են տրամադրում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան սկսում է Խորվաթիայի հետ սահմանին պատի շինարարությունը։










